2019 թվականի հուլիսի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) կնքեցին փոխըմբռնման հուշագիր համատեղ իրականացնելու պիլոտային նախագիծ՝ Հայաստանի բոլոր մարզերում (բացի Երևան քաղաքից) թափոնների գոյացման և հավաքման շտեմարան և քարտեզ։

Մասնավորապես, շտեմարանը կներառի աշխարհագրական տեղեկատվություն թափոնների գոյացման վայրերի և աղբավայրերի մասին: Ըստ էության, պիլոտային ծրագիրը կձևավորի առկա աղբանոցների ռեեստրը՝ իրենց բնութագրերով (ներառյալ առկա աղբավայրերը որպես կետեր կամ պոլիգոններ, եթե համապատասխան տեղեկատվություն տրամադրվի հարցվողների կողմից): Այս պիլոտային նախագիծը հնարավորություն կտա ստեղծել կարողություններ՝ ՏԿԵՆ-ի կողմից իրագործվող թափոնների կառավարման նախագծերի ավելի արդյունավետ և օպտիմալացված կառավարման, ինչպես նաև նախարարության հանձնառությունների որակի ապահովման նհամար:

 

Նախագծի բաղադրիչները և արդյունքները
  • ՏԿԵՆ-ն և ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կմշակեն առցանց քարտեզ-հարցաշար (օգտագործելով https://maptionnaire.com առցանց ռեսուրսը, GAtES ծրագրի շրջանակներում գրանցումը հասանելի կլինի նախքան 2021թ. ամառ), որի միջոցով կհավաքվի տեղեկատվություն ՏԿԵՆ-ից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից:
  • ՏԿԵՆ-ն կտարածի առցանց քարտեզ-հարցաշարը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, և կվերահսկի ու կապահովի տվյալների հավաքագրման պատշաճ մուտքագրումն ու ստույգությունը:
  • ՀԱՀ Յակոբեան կենտրոնը կմշակի առցանց ինտերակտիվ քարտեզ՝ ներկայացնելով հավաքագրված տվյալները: Առցանց քարտեզը հանրայնորեն հասանելի կլինի և՛ ՏԿԵՆ-ի, և՛ ՀԱՀ Յակոբեան կենտրոնի կայքերում։
  • Արդյունքում կստեղծվեն Հայաստանի բոլոր մարզերում (բացի Երևան քաղաքից) թափոնների գոյացման և հավաքման շտեմարան և քարտեզ։

 

Նախագծի տևողություն

Հուլիս 25 – Դեկտեմբեր 31, 2019

 

Լրատվամիջոցները նախագծի մասին

ՏԿԵՆ լրատվական ծառայություն

 

This website has been archived

Information identified as archived is provided for reference, research or recordkeeping purposes.
It has not been altered or updated since it was archived.